Ռամզեսի հրապարակի վերակառուցում (մրցութային նախագիծ)

Հասցե՝ Եգիպտոս, ք.Կահիրե, Ռամզեսի հրապարակ

Ընդհանուր մակերեսը՝ քմ

Տարեթիվ՝ 2009թ.

Միջազգային մրցույթային նախագիծ

Նախագծի գլխավոր ճարտարապետ

Տելեմակ Անանյան

Ընդհանուր տեղեկություններ

Առաջարկվել է երթևեկության ուղեբաժանի և վերգետնյա կայանատեղի նորարարական և սկուզբունքորեն նոր մոտեցում: Ավտոմայրուղին մղվել է հրապարակի սահմաններից դուրս: Հատուկ մշակված ձագարաձև պարույրների մեջ տեղակայված են ավտոմեքենանաերի կայանման տեղերը:

Ռամսեսի հրապարակը դառնում է հետիոտնային:

Ձագարաձև պարույրը ծառայում է որպես երթևեկության ուղեբաժան՝ լուսակիրներով չկարգավորվող ճեպընթաց մայրուղու համար: Մայրուղին տեղակայված է քառաստիճան «խողովակի» մեջ, որը կախված է կամրջի վրա:

առաջին մակարդակում տեղադրված են թեթև մետրոյի գծերը
երկրորդ մակարդակի վրա գտնվում են քաղաքային, տարանցիկ համակարգերը (ջուր, գազ, էլեկտրականություն, թվային կապի, ևայլն):
«խողովակի» երրորդ և չորրորդ մակարդակները նախատեսված են ավտոմեքենաների երթևեկության համար:

Հանդիպակաց երթևեկության տեղաբաշխումը տարբեր հարթություններում հնարավորություն է տալիս մեծացնել մեքենաների շարքերի քանակը և թեթևացնում է լուսակիրներով չկարգավորվող արագընթաց մայրուղու երթևեկությունը (հանդիպակաց երթևեկությունը չի հատվում, օպտիմալ դարձնելով ինչպես աջ, այնպես էլ ձախ շրջադարձը):