«Պաստերիա» խանութ-սրճարանը գտնվում է քաղաքի սրտում՝ Թումանյան 38 հասցեում և զբաղեցնում է 75 քմ ընդհանուր մակերես:
Նախագծով նախատեսված է իտալական հրուշակեղենի և թխվածքների խանութ, ինչպես նաև դեգուստացիոն սրահ-սրճարան՝ բաղկացած 18 տեղից:
Ինտերիերային լուծումներում օգտագործվել են ընկերության կորպորատիվ գույները՝ բաց կանաչ, ոսկեգույն-բեժ և կարմիր:
Առանձնահատուկ ուշադրություն է տրվել գինու պահարանին, ինչն իրենից ներկայացնում է ծավալային, ոճային կոմպոզիցիա՝ ոգեշնչված Վիկտոր Վազարելիի ստեղծագործություններից:
Ինտերիերում օգտագործվել են սև երևանյան (Առինջի) տուֆ և շագանակագույն Գյումրիի տուֆ, իսկ փայտը մշակվել է ճապոնական ավանդական շոու սուգի բան տեխնիկայով:
- Կոմիտաս վերնանցում
- Երևանի 2800 ամյակի բուլվար