ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ | ՆՈՐ ԳԾԻ ԱՌԱՋԱՐԿ ՃՈՊԱՆՈՒՂԻ

Երևանի մետրոպոլիտենի առավել արդյունավետ աշխատանքի համար առաջարկվում է փակել օղակը՝ ապահովելով ճկուն կապ քաղաքի առավել խիտ բնակեցված արևմտյան հատվածի հետ: 

Մետրոպոլիտենի օղակաձև գիծը կհանդիսանա ալտերնատիվ, ռազմավարական ստորգետնյա տրանսպորտային կապ Երևանի տարբեր շրջանների միջև, սակայն չի կարոանա լուծել քաղաքի տրանսպորտային խնդիրները ամբողջապես։ Տրանսպորտային հիմնախնդրի լուծման առավել նպատակահարմար, արագ և ժամանակակից տարբերակն է ճոպանուղային համակարգը։

Առաջարկվորղ ճոպանուղու ցանցը ուղղված է սպասարկել Քանաքեռ- Զեյթուն, Ավան, Ավան-Առինջ, Նորքի 1-9 Զանգվածներ, Հեռուստաստուդիա, Էրեբունի, Սասունցի Դավիթ Կայարան, Նուբարաշեն, ՀԱԹ, Մալաթիա, Աջափնյակ, Արաբկիր, Կիևյան, Կոմիտաս, Դավիթաշեն համայնքները և թաղամասերը։ 

Ճոպանուղիները նպատակահարմար և առավել արդյունավետ են ինչպես անվտանգության և տնտեսապես շահավետ լինելու, այնպես էլ քաղաքի էկոհամակարգի բարելավման, արդի քաղաքների տրանսպորտային համակարգի կայուն զարգացման և զբոսաշրջության խթան հանդիսանալու տեսանկյունից։