Կոմիտաս վերնանցում

Ճարտարապետական լուծումներ

Վերնանցում-կամուրջը իրենից ներկայացնում է գլանաձեվ ցանցային թաղանթ-հյուսվածք, որը կապում է Հյուսիսային առանցքի Կոմիտաս-Զարյան հատվածում ընկած այգին Կոմիտաս ԳԱԳ չորս շենքերի այգու հետ։ Կամուրջը հենված է Կոմիտասի հարավային և հյուսիսաին մայթերի վրա տեղադրված նմանատիպ գլանաձեվ «ոտքերի» վրա։ Կամուրջը կիսաբաց է, կիսապարփակ, չջեռուցվող։ Կամուրջի ստորին նիշը Կոմիտասի պողոտաի նկատմամբ 4500 մմ է, կամուրջի բարձրությունը – 4000մմ։ Գլանաձև հենարանների ներսում տեղակայված են աստիճանավանդակները։

Կամուրջի երկարությունը 47250 մմ է։ Մեծ թռիչքը 31150 մմ է, փոքրը 9500 մմ։ Անցումի ընդհանուր լայնությունը 5300 մմ է։

Կոնստրուկտիվ լուծումներ

Առաջարկվող կոնստրուկտիվ համակարգը հիբրիդային է, կոմբինացված՝ այն է ակտիվ մեկերևույթով թաղանթ և վեկտրով ակտիվ մետաղական մեծաթռիջք տարածական ֆերմաների համադրում։ Պարամետրիկ մեծաթռիչք ծածկը նախատեսվում է իրականացնել որպես կրկնակի կորության թաղանթ մակերևույթ, որի ենթահամակարգում մետաղական տարածական ֆերմաների կարկաս է և արտաքին երեսապատում ցինկով։ Համակարգը նախատեսվում է իրականացնել թեթև գլանված գերամուր ալումինե եւ պողպաթե տարածական պրոֆիլներից։