Նոր ճանապարհն իրենից ենթադրում է Այգեստանի 12-րդ փողոցից մինչև Ծովակալ Իսակովի պողոտա տանող ավտոճանապարհերի ընդլայնում, կամուրջների, էստակադաների կառուցում, լուսաֆորներով չկարգավորվող, Երևանի 2-րդ տրանսպորտային օղակի իրականացում։
Տվյալ ծրագծի իրականացումը հրատապ է ոչ միայն տրանսպորտային ցանցը զարգացնելու
համար, այլև նրա իրականացման արդյունքում ձևավորվում են նոր կանաչ և հասարակական տարածքներ, գրանցվում է տնտեսական աճ, հնարավորություն է տրվում կիսել տրանսպորտային հոսքերը և արդյունքում ստանալ ավարտված և զարգացած տրանսպորտային կապ։ Սա նաև թույլ է տալիս ստանալ ներդրումների և կառուցապատման նոր հնարավորություններ՝ բարելավելով բնակելի ֆոնդը։ Տարածքի պոտենցիալը այս լուծումներով հասցվում է առավելագույնի:
- Երեվանի Ֆրանսիայի Հրապարակ
- ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ | ՆՈՐ ԳԾԻ ԱՌԱՋԱՐԿ ՃՈՊԱՆՈՒՂԻ