Առաջարկվում է Երևանի այս հատվածը ետ վերադարձնել հետիոտնին՝ մեքենաներին ուղղորդելով ստորգետնյա անցումներով։ Այս ամենի արդյունքում ձևավորվում է ուղիղ և անվտանգ կապ Կասկադից դեպի Ֆրանսիայի հրապարակ ընկած հատվածը, ինչի արդյունքում առաջանում է նոր կանաչապատ հասարակական տարածք։ Այստեղ առաջարկվում է նաև իրականացնել մետրոյի նոր կայարան, գոյություն ունեցող Երիտասարդական-Մարշալ Բաղրամյան կայարանների միջև։ Այստեղ կարող է լինել նաև ճոպանուղու տրանսպորտային կանգառ, որի միջոցով կարող է կապ ստեղծվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների միջև։
- Երևանի 2800 ամյակի բուլվար
- Երևանի կենտրոնը շրջանցող մեծ տրանսպորտային օղակ