ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԿԵՆՏՐՈՆ

1. Ընդհանուր տվյալներ

ԲԱՑԱՏՐԱԳԻՐ 

1. Ընդհանուր տեղեկու թյուններ 

 6143 քմ ընդհանուր մակերեսով բազմաֆունկցիոնալ կենտրոնի նախագիծը կազմված է «ԻԹԱԿԷ 999» ՍՊԸ-ի կողմից, համաձայն՝ 

• նախագծային աշխատանքների կատարման թիվ 1/19 պայմանագրի, 

• պատվիրատուի կողմից հաստատված տեխնիկական առաջադրանքի («18» հուլիսի 2019թ. կնքված պայմանագրի թիվ 2 հավելված), 

• ճարտարապետի մասնագիտական գործունեության արտոնագրի (Արտոնագիր ՃԲԴ-Ա-0691 բարձրագույն դաս, ենթադաս «Ա», ճարտարապետ Անանյան Տել եմակ Ալբերտի)։ 

• ՀՀ-ում գործող շինարարական նորմերի։ 

• «30» հունվարի 2023թ. տրված N 01/18–07/2-Պ-126738-25 նախագծման թույլտվության: 

Նախատեսվում է ք. Երեվանի, Արաբկիր վարչական շրջանի, Կոմիտասի պողոտա 49/9 հասցեով բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցում 6143 քմ ընդհանուր մակերեսով: 

2. Ճարտարապետական լուծումներ

Տվյալ նախագծի շրջանակում գործ ունենք Հյուսիսային առանցքի գագաթային մասի հետ, որը քաղաքի կարևորագույն «երակներից» մեկն է: Խոսքը Կոմիտասի պողոտաի և բուլվարի հատման հանգույցի վերնամասում և ԳԱԳ 4 շենքերի առաջնամասում գտնվող հատվածի մասին է։

Հյուսիսային առանցքի գաղափարը բեկումնային է Երևան քաղաքի քաղաքաշինական զարգացման վերջին դարաշրջանի և ժամանակակից ճարտարապետական «թատերաբեմում» տեղի ունեցող իրադարձությունների շղթայում։

Նրա հիմքում դրված են հետևյալ երկու հիմնական թեմաները.

·ստեղծել ուժեղ, վառ արտահայտված ճարտարապետությամբ քաղաքի գերիշխող, դեպի հարավ բացվող և Երևանի քաղաքաշինական միջավայրի համար որպես կողմնացույց ծառայող առանցք, որն իր հերթին կկատարի քաղաքաշինական ցանցում իրեն հատկացված «ողնաշարի» դերը և մինչև 19-րդ դարը զարգացած փողոցային ցանցի հիմնական ծրագծերը կարծես ողերի պես կխարսխվեն կամ սկիզբ կառնեն այս առանցքից։

·         առանցքի և քաղաքաշինական ցանցի հատման հանգուցակետերը շեշտել ունիկալ ճարտարապետական դոմինանտներով և ստեղծել հանգուցային, հոդակապային քաղաքաշինական միջավայր (Ազգային Օպերայի շենքը, Թամանյանի պուրակը, Կասկադ համալիրը, Հյուսիսային պողոտան և Հանրապետության հրապարակը, Երևանի բանալին և նույնիսկ Սբ. Գրիգոր Լուսավորիչ Երևանի Մայր տաճարը, Ռոսիա կինոթատրոնը, Երևանի Երկաթուղային կայարանը՝ իր Սասունցի Դավթի արձանով և այլն)։

Հեղինակների առաջ կանգնած էր խնդիր ստեղծել ճարտարապետություն, որը կբավարարի քաղաքացիների թե՛ ֆունկցիոնալ, թե՛ էսթետիկ պահանջները։

Այն իր կերպարով պետք է կատարի երկու առաքինություն՝

  1. համապատասխանի ժամանակակից բազմաֆունկցիոնալ կենտրոններին ներկայացվող պահանջներին, նրանց գործնական, հասարակական ֆունկցիային,
  2. իր գեղագիտական, և գործառութային ձևակերպման ուժով նպաստի հարևան Արաբկիրի բուլվարը վերակենդանացնելու գաղափարին և ունենա Հյուսիսային առանցքի այս հանգույցը շեշտադրելու, ակտիվացնելու միտում:

Նախագծի ծավալատարածական հորինվածքի, կոնստրուկտիվ և այլ տեխնոլոգիական լուծումները կատարված են 21-րդ դարի սկզբին բնորոշ շինտեխնոլոգիաներին հատուկ պարամետրիկ ճարտարապետության և ավտոմատացված շինարարական տեխնոլոգիաների կիրառմամբ։

Նման տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տալիս ազատ աշխատել կրկնակի կորության մակերևույթների հետ, կիրառել բարդ երկրաչափություն ունեցող ֆորմաներ և տարրեր, աշխատել թվային պարամետրերի հետ և մեկ «վրձնահարվածով», մեկ մեծաթռիչք ծածկի տակ վերցնելով մակերեսը, ազատ լուծել բարդ ֆունկցիոնալ կամ տեխնոլոգիական խնդիրներ։

Այս մոտեցումը նաև թույլ է տալիս ստանալ նորարար, վառ, յուրահատուկ, ուժեղ և տպավորիչ կերպար, որը ներդաշնակորեն կներգծվի գոյություն ունեցող միջավայրում։

Ավելին, հանրային նշանակությունը ընդգծելու համար առաջարկվող հայեցակարգը խթանում և մեծացնում է միջավայրի զգացում ստեղծելու ուղղությամբ միտված աշխատանքը, որն ունի իր ինքնությունը: 

Դա անելու համար ծրագրի առանցքային մասը կենտրոնական հրապարակի և պարտեզի նախագծումն է: Վերջինս, փառատոնների, համերգաշրջանների և տոների շնորհիվ, ներդրումային հեռանկարներ կստեղծի Հայաստանում առողջ սննդի և ազգային գյուղատնտեսության զարգացման, ճանաչելիության և արտադրության ծավալների մեծացման մեջ: Երկարատև հեռանկարում  այգին և հովանոցն իրենց վառ տեսքով անգամ դերակատարում կունենան հանրային գործունեության լայն սպեկտրի կատալիզացնող տարածքի գենետիկ պատմության մեջ ՝ դառնալով նոր ոսպնյակ, որի միջոցով հնարավոր կլինի նայել քաղաքի ապագային:    

Նախատեսվում է գոյություն ունեցող կիսակառույցը վերցնել մեկ ամբողջական վեղարի տակ։ Մեկ ծածկի տակ համախմբվելու են բազմաֆունկցիոնալ կենտրոնի բոլոր տիպի սպասարկման սենքերը, ապահովելով ժամանակակից միջազգային ստանդարտներին համապատասխան միջավայր, հարմար ժամանցի, սննդի, ցուցահանդեսների, առևտրի, երիտասարդների և երեխաների զարգացման և զվարճանքի համար։ 

Քառանկյուն – պրիզմայաձև, ուղղանկյուն – վերտիկալ և հորիզոնական գերիշխող ծավալների բազմության մեջ հեղինակները նպատակահարմար են գտել հնարավորինս հակադրվել, փափկեցնել, կիրառել առավել «փափուկ», սահուն, սֆերիկ, կաթիլաձև, կրկնակի կորության մակերևույթներով ստեղծված ծավալատարածական հորինվածք։ Վերոհիշյալ ծավալի ստեղծման համար՝ ժամանակակից պարամետրիկ մոդելավորման սկզբունքների կիրառումը թույլ տվեց ստեղծել արդիական և արտահայտիչ մեկ խոշոր «վրձնահարվածով» կազմակերպված թե՛ ներքին, թե՛ արտաքին միջավայր։ Կարծես ոճային Հայ ավանդական Վիշապի կերպարով՝ այն իշխում է բլուրի վրա, հյուսային ճառագայթի վերջնամասում, հանդիսանալով Արաբկիր համայնքի յուրօրինակ, խորհրդավոր, դոմինանտ նշան։ «Վիշապը»՝ Կոմիտասի պողոտայի և ընդհանրապես Հյուսիսային ճառագայթի հայեցակարգում ներկայանում է որպես հայ ժողովրդի կոլեկտիվ անգիտակցական պատմական հիշողության դրոշմ` իմաստության, ուժի և առասպելական կենդանու կենսարար էներգիայի խորհրդանիշ։ Հայտնի է, որ վիշապը hայ ազգի տոտեմն է եղել հնագույն ժամանակներից։ Պատմությունից մեզ հայտնի է, որ Տիգրան Երվանդունու արքայության օրոք օձը և վիշապը պատկերված էին Հայոց դրոշի վրա։ Հայտնի է նաև, որ շումերական դիցարանում Հայան հանդիսանում էր իմաստության աստվածը և պատկերվում էր օձի տեսքով։ Մովսես Խորանացին հիշատակում է հայ ժողովրդի նախնիներին որպես Վիշապազունք, ուր Վիշապ նշանակում է իմաստուն, «օձ», «վիշապ» իսկ ազունքը՝ ազգ, սերունդ։ Հետաքրքիր բացատրություն է նաև տալիս «վիշապ» բառին Եզնիկ Կողբացին. «վստահաբար, վիշապը չունի այլ էություն, քան օձայինն է։ Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ, վիշապ է անվանվում ծովային հրեշը»։ Այսպիսով անկհայտ է դառնում, որ Եզնիկ Կեղբացու ժամանակ կար «վիշապ» բառի բացատրության կարիք, ինչ և նա անում է։

Կառույցն ունի բաց հատակագիծ։ Երկրորդ լույսերի առկայությամբ նպատակ է դրվում ստորին, նկուղային և կիսանկուղաին հարկերն ապահովել բնական լուսավորությամբ։ Համալիրն ունի մեկ գլխավոր մուտք՝ –4.650 նիշից՝ Կոմիտասի պողոտայի կողմից, երկու լրացուցիչ մուտքեր այգու վերին մասի -0,000 նիշից, մեկ հետիոտնային, աշխատանքային մուտք և ավտոկայանատեղի, մեկական ելումուտ հյուսիսից, ԳՀԱ շենքերի դիմաց ընկած հրապարակից և երկուական էվակուացիոն ելք յուրաքանչյուր մասնաշենքի աջ ու ձախ թևերից։ Գմբեթի բարձրությունը նախագծային 0,00 նիշից՝ 9,7 մ։ Առավելագույն 

թռիչքը 24մ։

3. Կոնստրուկտիվ լուծումներ

Նկուղային և կիսանկուղային հարկերը իրականացված են ե/բ կառկասային համակարգի միջոցով։ Առավելագույն թռիչքը կառույցի ստորին հատվածում կազմում է՝ 10մ,

Նվազագույն թռիչքը՝ 9.1մ

Հարկի բարձրությունը՝ 4.1մ

Կառույցի գաբարիտային չափսերը՝ 76.4մx28.7մ

Վերին հարթակում նախատեսվող կաթիլաձև վեղարի համակարգը կոնստրուկտիվ տեսանկյունից դասակարգվում է որպես ցանցայիին կրկնակի կորության թաղանթ։ 

Ըստ էության՝ ողջ կառույցի համակարգը հիբրիդային, կոմբինացված՝ կտրվածքով ակտիվ՝ կարկասային ե/բ սյուն հեծանային,մակերևույթով ակտիվ՝ ե/բ պատային ու թե՛ ֆորմայով, թե՛ վեկտորով ակտիվ՝ մետաղական մեծաթռիչք ցանցային ցանցային թաղանթ է գերամուր ալյումինե և պողպատե ձողերի համադրությամբ։

Պարամետրիկ մեծաթռիչք ծածկը նախատեսվում է իրականացնել որպես կրկնակի կորության ցանցային թաղանթ–մակերևույթ, որի ենթահամակարգում մետաղական տարածական թաղանթ-ցանցի կարկաս է և արտաքին ապակյա կամ ալումինե խուլ սենդվիչ պանելներով երեսապատում։ Համակարգը նախատեսվում է իրականացնել գերամուր ալյումինե և պողպաթե բարդ տարածական պրոֆիլներից։

Նախագծի Գլխավոր Ճարտարապետ՝

Ճարտարեպտության թեկնածու, պրոֆեսոր Տելեմակ Ալբերտի Անանյան

Հեղինակներ՝

Ճարտարեպտության թեկնածու, պրոֆեսոր Տելեմակ Ալբերտի Անանյան

Ճարտարեպտության մագիստրոս, Հայկ Բաբկենի Մարտիրոսյան

Ճարտարապետներ՝

Ճարտարեպտության մագիստրոս, Հայկ Բաբկենի Մարտիրոսյան

Ճարտարապետության բակալավր, Իզաբելլա Իգորի Հարությունյան

Ճարտարապետական ասիստենտներ և օգնականներ՝

Արմեն Հյուսիսյան

Մոնիկա Բաբաջանյան

Ինեսսա Քարամյան

Մանե Խաչատրյան

Միլենա Բաբայան

Եռաչափ և պառամետրիկ մոդելավորում և գրաֆիկա՝

Ճարտարեպտության մագիստրոս, Հայկ Բաբկենի Մարտիրոսյան

Ճարտարեպտության մագիստրոս, Մարթինա Ջովանի Ռոթիլո

Դանիելե Բուռասկանո

Իզաբելլա Հարությունյան

Նվեր Հրաչի Մուրադյան

Մոնիկա Բաբաջանյան

Նախագծի գլխավոր կոնստրուկտոր՝

Կարեն Մկրդչյան

Կոնստրուկտորներ՝

տ․գ․թ․ Հրաչյա Հարությունայն

Վասպուրակ Կարապետյան

Նախագծի գլխավոր ճարտարագետ՝

Գագիկ Սիմոնյան

Ճարտարագետներ՝

Սարգիս Բավեյան 

Վլադ Մաթոսյան

Գրիգոր Ավետիսյան

Էելեկրատեխնիկական մաս

Սաշիկ Թունյան

Սամվել Հարությունյան

Արամ Հայրումյան

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում՝

Արթուր Մուրադյան

Շինարարության կազմակերպում

Արմինե Ղուլյան

ՇՄԱԳ՝
Արթուր Մուրադյան

Արտագարգ Իրավիճակների կանխարգելման միջոցառումներ և տարահանում՝

Արթուր Մուրադյան

Ծավալաթեր և Նախահաշիվ`

Սոնյա Բաբայան

Գրականություն 

1. Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոններ, ՀՀ Կառավարության որոշու մ, 29 նոյեմբերի 2006թ. ք. Երևան N 273-Ն 

2. ՀՀ ՇՆ, Նորմատիվատեխնիկական փաստաթղթեր 

3. Ղալումյան Լ., Երեվանի Արաբկիր Թաղային Համայնքի Տարածքի Գոտևորման Նախագիծ, Գիրք 1, Տեքստային մաս, Երևան 2007 

4. МГСН 4.04-94 (ТСН 31-304-95), Систем а норм ативных док ументов в строительстве, Московские городские нормы, Многофунк циональные здания и комплексы, Москва 1995 

5. Нойферт Э., Строительное проектировение, перевод с немецкого «Архитектура-С», Москва 2009 

6. Ревазян А., Макарац, т. 1, Армяне и Шумеры, Ереван 2016 

7. СП 160.1325800.2014 Здания и комплексы м ногофункциональные. Правила проектирования, Москва 2014 

8. Энгель Х., Несущие Системы, Москва 2007 

9. Яралов, Ю. С., Мастера Советской Архитектуры – Таманян, Институт Истории и Теории Архитектуры, Государственное Издательство Архитектуры и Градостроительства, Москва 1950 

10. Ruggero Lenci, Massimiliano Fuksas. Oscillazioni e sconfinamenti, Testo e Immagine Ed., T orino, 1996.