Հասցե՝ ՌԴ, Կրասնոդարի երկրամաս, գ.Պերեսիպ
Ընդհանուր մակերեսը՝ 4.5 հա
Տարեթիվ՝ 2011թ.
Դերը
Լանդշավտային դիզայն
Նախագծի գլխավոր ճարտարապետ
Տելեմակ Անանյան
Ճարտարապետներ
Անի Սիմոնյան, Գոհար Իսախանյան, Քրիստինե Վարդանյան, Հայկ Մարտիրոսյան, Մուշեղ Գոնչոյան, Արգինա Քոչկոյան, Ալենուշ Աղաջանյան, Տաթև Ներսեսյան, Արմինե Կանայան, Կարեն Աղաջանյան, Դավիթ Անդրեասյան
Ընդհանուր տեղեկություններ
4.5 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածքը գտնվում է Կրասնոդարի երկրամասի Պերեսիպ գյուղում՝ Ազով ծովի ափին:
Հողատարածքի բնական հյուսիսային սահմանը՝ Պերեսիպի գիրլոյի ափն է, իսկ հարավից և արևելքից այն կառուցապատված է հյուրանոցային համալիրի մասնաշենքերով: Կենտրոնական հատվածը զբաղեցնում է գլխավոր շենքը, որի երկայնական ճակատը բացվում է դեպի ծով: Գլխավոր շենքի հետնամասում գտնվում է երիտասարդ մրգատու այգի: Տեխնիկական կառույցները խմբավորված են հողատարածքի հարավ-արևմտյան մասում:
Համալիրն ունի երեք մուտքային հանգույց.
հիմնական մուտք
օժանդակ մուտք՝ բեռնատար տրանսպորտրի և սպասարկող անձնակազմի համար
մուտք ծովի կողմից:
Տարածքը բաժանված է երկու գոտիների.
Անտառա-պարկային գոտի, ուր տնկված են տարբեր տեսակի փշատերև ու սաղարթավոր ծառեր, որոնք բնորոշ են այս տարածաշրջանի և կլիմայական գոտիների համար:
Գլխավոր տարածք՝ բաց դեպի ծով:
Գլխավոր մասնաշենքի հարևանությամբ գտնվող հրապարակը և անցուղիները ձևավորված են որպես գունագեղ պարտերմ որն ուղղորդում է դեպի ծովը և Ճապոնական այգի: Այս պարտերի ծավալային հատվածը՝ ամառային տաղավարն է, որը բաղկացած է հանգստի և ճաշի գոտիներից, որ տեղադրված է մանղալ և կա կամարային անցում դեպի ծով:
Թերակղզու վրա, ծովի կողմից մուտքի մոտ գտնվում է քարերի այգի, որը պատրաստված է ավանդական ճապոնական այգիների կանոնների համաձայն, որոնք նպաստում են մեկուսանալու բնության ինքնության հետ և խորհելու:
«Այգին ներառում է երկու հիմնական բաղադրիչ, որոնք լրացնում են միմյանց և անհնարիններին են առանց մեկը մյուսի. դրանք այգու «ինը» և «յան»-ն են, բացասական և դրական սկզբնաղբյուրները, որոնց փոխկապակցվածությունից է կախված կյանքը: Այգում ջուր ու քարեր են, նրա «արյունը» և նրա «կմախքը»: Այս դեպքում ջուրը մարմնավաորում են գետի քարերը: «Իրենց ձևով քարերը բաժանված էին հինգ տեսակի` արձան, ցածր ուղղահայաց, տափակ, պառկած, կոր: Դրանցից էին կազմում հիմնական և երկրորդական խմբերը: Կոմպոզիցիան որոշում է ընտրված գլխավոր քարը, որը դառնում է պարտեզի ամբողջ կառուցվածքի մոդուլը: Երկու՝ չափերով ավելի փոքրերի հետ միասին նա ձևավորում է տրիադա (բուդդայական տաճարում աստվածների տրիադայի նմանակմամբ)»:
Ինչ վերաբերում է կանաչապատմանը, ապա այգում տնկվել են Պիցունդայի սոճի («ճապոնական այգիների ամենասիրված ծառը սոճին է, որը կայունության և երկարակեցության խորհրդանիշ է»*), ճյուղերի որոշակի հորիզոնական ուղղվածությամբ, գնդաձև ակացիաներ և, իհարկե, ճապոնական թխկի` կարմիր սաղարթով:
Պարտերային գոտում պատրաստվել են ծաղկանոցներ մեկամյա բույսերից (ծխածաղիկ (petunia), վառվռուկ (alyssum), տավշածաղիկ (tagetes), վաղենակ (calendula), եղեսպակ (selvia) և այլն), որի արդյունքում հունիսից մինչև սեպտեմբեր ամիսները ստանում ենք երփներանգ գորգ, ինչն, իր հերթին, ամեն տարի կարող է տարբեր լինել:
Մեծ ուշադրություն է դարձվել ծառերի և թփերի ընտրությանը: Պուրակն իր գեղեցկությունը պետք է պահպանի ողջ տարվա ընթացքում, ինչը կարգավորվում է ենթաանտառի միջոցով. սաղարթավոր ծառերի կողքին տնկված են մշտադալար թփեր (գիհի, թույա, իլենի, տոսախ), իսկ փշատերեև ծառերի կողքին՝ ծաղկուն թփեր (մրտավարդ, ասպիրակ, ճապոնական սերկևիլ):
Գետի ափն ուղեկցվում է լացող ուռենիներով:
Մրգատու այգու կողքը գտնվում են ջերմոցներ:
Անցուղիները սալիկապատված են գրանիտե չորսվկասալով և գրանիտե կտրատած սալիկներով:
Տարածքի լուսավորությունը բաժանված է հետևյալ չափանիշներով.
Անցուղիների դեկորատիվ լուսավորություն
շենքերի լուսավորություն
ծաղիկների կոմպազիցիաների և ծառերի լուսավորություն
աստիճանների ներկառուցված լուսավորություն
տարածքի տեխնիկական լուսավորություն:
*) Ն.Ս. Նիկոլաևա «Ճապոնական այգիներ»: Արտ-Ռոդնիկ, 2005 թ